Մինչեւ 2050 թվականը 21,1 տոկոսով պետք է ընդլա...

Այսօր ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկեցինք անտառների պահպանության եւ անտառտնտեսությանն առնչվող հարցերը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը ներկայացրել է ոլորտի առջեւ ծառացած խնդիրները, զարգացման կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերը: Նրա հավաստմամբ՝ մինչեւ 2050 թվականը 21,1 տոկոսով պետք է ընդլայնվեն անտառային տարածքները: ՀԲ-ի աջակցությամբ համատեղ իրականացվելու է ուսումնասիրություն. գնահատվելու են այն տարածքները, որոնք ծառապատվելու են, հաշվառվելու են գյուղատնտեսության վնաս չպատճառող հողակտորները, գույքագրվելու է յուրաքանչյուր խնդիր, կկազմվի աշխատանքային հստակ ժամանակացույց: Ըստ այդմ՝ առաջիկա 5 տարվա ընթացքում զարկ կտրվի տնկարանային տնտեսությանը. կկառուցվեն ժամանակակից տնկարաններ: Փոխնախարարը կարեւորել է բարձրագույն կրթությամբ մասնագետներ ունենալու հարցը: «Անտառապահների փոխարեն մեզ անհրաժեշտ են բուհ-ն ավարտած անտառագետներ, որոնք կդառնան անտառի վերաբերյալ առաջնային տեղեկատվության աղբյուրներ»:

Գրում է Ազգային Ժողովի պատգամավոր Արմեն Եղիազարյանը իր ֆեյսբուքյան էջում