Միկրոբիզնեսը, նաև Երևանից դուրս գտնվող կրպակն...

Այսօր «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» համաժողովի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝  Հայաստանի հարկային նոր օրենսգրքով ձևակերպվեց միկրոբիզնեսի հարկային ստանդարտը, որը սոցիալական խնդիր է լուծում՝ փոքր բիզնես ունեցողներին թույլ է տալիս գործել առանց հարկերի։ 

Վարչապետն ասաց, որ միկրոբիզնեսի այդ սահմանման մեջ են մտնելու նաև այն կրպակներն ու առևտրի կետերը, որոնք գործում են Երևանից դուրս և չեն հատում 24 միլիոն դրամի շրջանառության շեմը։ Այս կարգավորումից կբացառվեն նաև նրանք, ովքեր առևտուրն անում են առևտրային կենտրոնների միջոցով։

Գործադիրի ղեկավարը նաև նշեց, որ որպեսզի իշխանություններն իմանան՝ որքան է բիզնեսի շրջանառությունը, այդ բիզնեսը պետք է տպի ՀԴՄ կտրոններ։