Հայաստանը կունենա «միջուկային» զենք (լուսանկարներ)

«ԻՍԿԱՆԴԵՐ-Մ»

«ԻՍԿԱՆԴԵՐ-Մ»

Ռուսաստանը Հայաստանի հետ բանակցություններ է վարում «Իսկանդեր-Մ» տեսակի հրթիռային համակարգեր մատակարարելու շուրջ, պայմանագիրը դեռ ստորագրված չէ: Այս մասին ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը ասել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության բնագավառի աղբյուրը՝ նշելով, որ նման համաձայնագրերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը գաղտնիք է:

Իսկ ինչ է իրենից ներկայացնում «Իսկանդար -Մ» հրթիռային համակարգը: Politik.am-ը ձեզ է ներկայացնում այս սզինատեսակի տակտիկատեխնիկական հնարավորությունները:

«ԻՍԿԱՆԴԵՐ-Մ» և «ԻՍԿԱՆԴԵՐ-Կ»

«ԻՍԿԱՆԴԵՐ-Մ» և «ԻՍԿԱՆԴԵՐ-Կ»

«Իսկանդեր-Մ»-ը  հանդիսանում է երկրորդ Ռուսական տակտիկական բջիջային հրթիռ, որը եկավ փոխարինելու Scud-ին։ Իսկանդեր անունը դրված է նախկին Սովետական բանակի գեներալ և միջուկային զենքերի մասնագետ Իսկանդեր Հուսեյնովի անունով։ «Իսկանդեր-Մ»-ը ունի մի քանի տեսակ մարտագլխիկներ` Օդային- ջերմաին-վառելանյութային պայթուցիկներ, բեկորներով պայթուցիկներ եւ մագնիսակական հարվածային մարտագլխիկներ, նաեւ հրթիռը կարող է տեղափոխել միջուկային մարտագլխիկ։

. Արտադրող։ Վոտկինսկի գործարան պետական արտադրական ընկերություն (Վոտկինսկ) հրթիռներ արտադրական միավորը (Վոլգոգրադ) ցամաքի սարքավորումներ KB Mashynostroyeniya (KBM, Kolomna) մշակող համակարգը

. Հեռահարություն` առավելագույնը 500 կմ (թևավոր հրթիռի դեպքում մինչև 2000 կմ)

. Ընդհանուր քաշը 3800 կգ

. Մարտագլխիկի քաշը` 480 կգ

. Հրթիռի երկարություն 7.2 մետր

«Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգը փորձարկվել է 2008 թվականի ռուս-վրացկան պատերազի ժամանակ և ըստ պաշտոնական տեղեկատվության մեկ հարվածող ոչնչացրել է 20 տանկ: Այս զինատեսակը աշխարհում իրեն հավասար մրցակից չունի և այն համարվում է ՌԴ ԶՈՒ գերգաղտնի զնեքերից մեկը:

«ՍԻԿԱՆԴԵՐ-Մ»

«ՍԻԿԱՆԴԵՐ-Մ»

Ավելի վաղ «Իսկանդեր» հրթիռների արտադրության կոնստրուկտորական գրասենյակը հայտարարել էր, որ մինչև 2016 թվականը «Իսկանդեր» հրթիռային համակարգերը դրսում չեն վաճառվի: Բայց այդ համակարգերը ընդգրկված են այն սպառազինությունների ցանկում, որոնց վաճառքը արտասահմանում թույլատրվում է: Անցած տարի Ղազախստանն էր հետաքրքրություն ցուցաբերել, իսկ այս տարվա հունիսին Սաուդյան Արաբիայի պատվիրակությունը այցելել էր Մոսկվայի մարզում կազմակերպված ժամանակակից սպառազինությունների ֆորումին, որպեսզի բանակցություններ վարի «Իսկանդեր» հրթիռային համակարգեր ձեռք բերելու համար:

Եթե Հայաստանին հաջողվի ձեռք բերել այս զինատեսակը, ապա միանշանակ կարելի է ասել, որ Ադրբեջանի իշխանությունները արդեն իսկ իրենց հայտարարություններում զգուշավոր կլինեն, քանի որ մեր հարևան երկիրը իր երկրի տարածքում չի կարող ունենալ անգամ մեկ քմ անվտանգ տարածք:

Մի բան հստակ է, որ մերօրյա աշխարհում գիտատեխնիկական սրնթաց զարգացման պայմաններում միջուկային մարտագլխիկները արդեն իսկ այդքան էլ մրցունակ չեն: Նման զենքը ստեղծումը կամ ձեռք բերումը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել պետությունների համար, այնպես ինչպես ստեղծել է Իրանի կամ նախկին Իրաքի սադամյան ռեժիմի համար: «Իսկանդեր-Մ»-ը իր հնարավորություններով և առավելություններով հայաստանի նման փոքր երկրի համար կարող է համարվել միջուկային զենք, որը բազմաթիվ առավելություններ կտա մեզ հակառակորդի նկատմամբ:

Իզուր չէ, որ այս լուրը մեր հարևան Ադրբեջանում իրական իրարանցում է առաջացրել: Այս իրողությունը նրանց ամար անսպասելի էր և Ադրբեջանի ղեկավարության համար հասկանալի է, որ իրենց ռազմատենչ հայտարարությունները այլևս որևէ ազդեցություն չեն կարող թողնել:

Դիտվել է 1,456 անգամ
 


Այս թեմայով