Միջմարզային երթուղիների աշխատանքը թույլ տալու հարցով Կոտայքի մարզպետարանը դիմել է ՏԿԵ նախարարություն:
Այս առնչությամբ մարզպետարանի հաղորդագրության մեջ ասվում է.
«Մեր քաղաքացիների ձայնը լսելի է
️Չնայած ՀՀ Պարետի որոշմամբ մայիսի 18-ից ամբողջովին վերականգնված է հանրային տրանսպորտի աշխատանքը, սակայն Չարենցավան- Երևան, Աբովյան-Երևան միջմարզային երթուղիները չեն գործում, ինչն էլ առաջացրել է հատկապես Երևանում աշխատող մեր քաղաքացիների դժգոհությունը:
Հաշվի առնելով այդ հանգամանքը և ականջալուր լինելով մեր հայրենակիցների դժգոհություններին` համապատասխան գրությամբ դիմել ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` խնդրի լուծման և երթուղիները գործարկելու ուղղությամբ անհրաժեշտ միջամտության նպատակով: