Միջազգային գործընկերները պետք է առավել հարգան...

ՀՀ կառավարությունն ամբողջովին հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության եւ խրախուսման իր պարտավորություններին։ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի ժողովրդավարական հեղափոխությունը լավագույնս փաստում է, որ մարդու իրավունքները, որպես կանոն, արդյունավետորեն գործում են, եթե մաս են դառնում հասարակական կոնսենսուսի եւ ընկալվում են, որպես համընդհանուր հասարակական եւ բարոյական արժեքներ։

Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ՝ ի պատասխան միջազգային կառույցների:

Նշվում է, որ  այս համատեքստում մեր միջազգային գործընկերները պետք է առավել հարգանք եւ զգայունություն ցուցաբերեն հայկական հասարակության հանդեպ եւ ձեռնպահ մնան հասարակական քննարկումների անհարկի ուղղորդումից, եթե անգամ նրանք համաձայն չեն դրանց տոնայնության հետ։

ԱԳՆ-ն անեւ հիշեցնում է, որ հասարակական բարոյականության սկզբունքը մաս է կազմում մարդու իրավունքների միջազգային պարտավորություններին, եւ դրանք չեն կարող անտեսվել։
Իր հերթին, ՀՀ իշխանությունները չեն հանդուրժելու որեւէ անօրինական գործողություն եւ շարունակելու են պաշտպանել բոլոր քաղաքացիների սահմանադրական իրավունքները: