Միջազգային ֆինանսական էլիտան որոշել է Նիկոլին...

Արթուր Դանիելյանը գրում է․

«Ամուլսարի պահապաններին խորհուրդ եմ տալիս ակտիվ մարզվել ու հնարավորության դեպքում ձեռք բերել ակտիվ պաշտպանության միջոցներ, քանի որ Moody’s-ը Հայաստանի վարկանիշը բարձրացրել է մեկ աստիճանով: Հիմա կասեք՝ բայց ի՞նչ կապ ունի: Բանը նրանում է, որ քարուքանդ եղած տնտեսության վարկանիշը բարձրացնելու միակ իմաստը կարար լիներ ավանսը տալը: Կոպիտ ասած միջազգային ֆինանսական էլիտան որոշել է Նիկոլին կանխավճար տա, որ նա Ամուլսարը գործարկի: Ընդ որում, քանի որ դա մի օրվա գործ չէ, ըստ ամենայնի այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել ամիսներ առաջ, իսկ Էլարդ-Մելարդը զուտ բուտաֆորիա էր թոզ փչելու համար: Իսկ եթե չեք հասկանում ինչ կապ կա Ամուլսարի ու միջազգային ֆինանսական էլիտայի մեջ խնդրում եմ նայեք Ամուլսարի փայատերերի կազմը, այնտեղ ի թիվս այլ խորհրդավոր հիմնարկների կան նաև IFC-ն ու EBRD-ն:

Իմիջիայլոց խորհուրդ կտայի նաև հաշվի առնել, որ սեպտեմբերին բողոքի ցույցերը շատ ավելի տեղին կլինի անել ՄԹ դեսպանատան առջև, քանի որ շատ հնարավոր է նոր փաստեր բացահայտվեն այդ երկրի հայազգի նոր դեսպանի և Ամուլսարի խորհրդավոր փայատերերի միջև:

Ըստ ամենայնի Ամուլսարը ոռոգվելու արյամբ ու այդ ամենը վրիպելու է միջազգային ԶԼՄ-ների ուշադրությունից, որովհետև «դաբռոն» կա: Moody’s-ը վկա»: