Միջադեպ` ՍԱՍ-ի Արտակի մասնակցությամբ․ Փաստինֆ...

Կեսգիշերին Երեւանի կենտրոնում միջադեպ է տեղի ունեցել Արտակ Սարգսյանի` ՍԱՍ-ի Արտակի մասնակցությամբ: Այս մասին հայտնում է «Փաստինֆոն»։

Միջադեպը եղել է Իսահակյան փողոցում գտնվող«Terrazza» ռեստորանի տարածքում, որտեղ մեծ թվով ոստիկաններ են եկել:

Լրատվամիջոցին ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը հայտնել է, որ Ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ Իսահակյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում միջադեպ է տեղի ունեցել. «Տեղեկությունն այս պահին ստուգվում է»,-նշել է Ջանոյանը: