Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Սադրիչները հայտնվեցին. միջադեպ Ազատության հրապարակում (ֆոտո, վիդեո)

Սադրիչները հայտնվեցին. միջադեպ Ազատության հրապարակում (ֆոտո, վիդեո)

11653941_929878157084897_647846155_o
Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ նստացույց անող երիտասարդներին վրդովված մոտեցան երկու երիտասարդ, ովքեր սպառնում էին ջարդել հրապարակում տեղադրված տեխնիկան, քանի որ երաժշտության ձայնը նրանց խանգարում էր` «արա, հոգեկանիս վրա ազդումա. ինձ չի հետաքրքում` թանկանում ա, թե չէ, արի հացդ էլ տամ, ջուրդ էլ տամ, մենակ մի´ արա»: Երիտասարդները գոռգոռում էին, որ սրճարանում նստած չեն կարողանում միմյանց լսել երաժշտության պատճառով: Նստացույցի մասնակիցներն էլ իրենց հերթին նշեցին, որ իրենք օրենքը չեն խախտում: Նրանք փորձեցին հանգստություն պահպանել և վիճաբանության մեջ չմտնել այդ երիտասարդների հետ:

11654036_929878160418230_871797891_o

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Դիտվել է 2,916 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy