Միգուցե այդ քաղաքացիների թիվը այնքան քիչ լինի...

Միգուցե այդ քաղաքացիների թիվը այնքան քիչ լինի, որ մտածեմ՝ նման նախձեռնության իմաստը չկար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով 10 մլն դրամի դիմաց պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու մասին օրենքի նախագծին։ 

«Բայց կարող է մենք հասկանանք, որ նման քաղաքացիների թիվը տասնյակ հազարավոր է և նրանց վերադարձի դեպքում մենք կունենանք տասնյակ հազարավոր անգամ 2 պաշտպանություն»,- ասաց Սարգսյանը։