ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանին վճարել ավել...

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Գայանե Թադեւոսյանի գործով վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի։

Թադեւոսյանը հայց էր ներկայացրել, որի համաձայն՝ խախտվել են նրա իրավունքները պետությանը գույքի օտարման ընթացքում։ Խոսքը 345 000 քառակուսի մետրի մասին է Երեւանի կենտրոնում։ Պայմանագրի կնքումից եւ 265 020-ի չափով առաջին վճարումը կատարելուց հետո դատախազությունը պարզել է, որ Թադեւոսյանի սեփականությունը գնահատվել է շուկայական արժեքից բարձր։ Պետությունը պահանջել է, որպեսզի Թադեւոսյանը վերադարձնի գումարի մի մասը։ Ավելին, Թադեւոսյանին սպառնացել են, որ չվճարելու դեպքում նրա դեմ պետական միջոցների հափշտակման գործ կհարուցվի։

Դատարանը վճռել է, որ տեղի է ունեցել Արձանագրությւոն 1-ի 1-ին հոդվածի խախտում, այն է՝ խախտվել է սեփականության պաշտպանության իրավունքը։ ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանին Թադեւոսյանին վճարել 133,958 հազար եվրո, 2000 եվրո՝ որպես բարոյական վնաս եւ 300 եվրո դատական ծախսերի համար։