Միչիգանում արգելել են էլեկտրոնային ծխախոտի օգ...

Միչիգանը դարձել է ամերիկյան առաջին նահանգը, որն արգելել է էլեկտրոնային բուրավետ ծխախոտի օգտագործումը, գրում է The Washington Post-ը:

Միչիգանի նահանգապետ Գրեթխեն Ուիթմերի խոսքերով՝ այդ միջոցը անհրաժեշտ է, որպեսզի երիտասարդ սերնդին զերծ պահեն ծխախոտի ազդեցությունից: Արգելքը վերաբերում է այն արտադրատեսակներին, որոնց մեջ կան մրգային և մենթոլի հավելումներ: Արգելքը չի տարածվում թութունի համ ունեցող էլեկտրոնային ծխախոտների վրա:

Դրանից բացի, արգելվել է էլեկտրոնային ծխախոտի նկարագրության մեջ գրել այնպիսի ածականներ, ինչպիսիք են «մաքուր», «անվտանգ» և «առողջ», քանի որ դրանք կարող են մոլորության մեջ գցել սպառողներին:

Արգելքը գործելու է 6 ամիս, հետագայում այն կարող է երկարացվել, այն գործելու է նաև առցանց վաճառքի տիրույթում: