Մի տուն լիքը մանուկներ. Գրիգորյանների ընտանիք...

Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման ծրագրի շահառուներին ամեն ամիս տրվում է գումար՝ նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով՝ մեկ տարի ժամկետով: Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Տրվում է նաև կենդանիների և համապատասխան քանակի ականջապիտակների ձեռքբերման համար միանվագ փոխհատուցում` առավելագույնը 350.0 հազ. դրամ: Անասնակերի ձեռքբերման համար միանվագ փոխհատուցումը կազմում է առավելագույնը 230.0 հազ. դրամ: Անասնաբույժին յուրաքանչյուր ծրագրի մասով տրվում է գումար՝ նվազագույն ամսական աշխատավարձի 20 տոկոսի չափով` մեկ տարի ժամկետով:

Ծրագրի շահառուները կարող են ձեռք բերել`
ա) առնվազն մեկ հղի երինջ կամ հղի կով
բ) առնվազն երկու հղի խոզամայր
գ) առնվազն յոթ հղի մաքի
դ) առնվազն 150 վեց և ավելի ամսական վառեկ

Զբաղվածության 2019 թ. պետական ծրագրով ծրագրում նախատեսված է ընդգրկել 50 մարդու, ինչի համար նախատեսված է 50 մլն. դրամ: Այս պահի դրությամբ իրականացվել և ընթացքի մեջ է 35 ծրագիր: