Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ամփոփեց իր ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության մեկ տարին։ Աննա Հակոբյանը մանրամասն ներկայացրեց, թե ինչ նպատակով որքան գումար է ծախսվել։
Վարչապետի տիկինը նաև տեղեկացրեց, որ մեկ տարվա ընթացքում իրենց հաջողվել է հավաքել մոտ երեք միլիոն դոլար։ Հիմնադրամի միջոցները հիմնականում ծախսվում են կրթական և մշակութային ծրագրերի ֆինանսավորման վրա։
Հաղորդման ավարտին Աննա Հակոբյանը հայտարարեց, որ իրենց հիմանդրամի միջոցները մոտենում են ավարտին, և լավ կլինի՝ մարդիկ չսպասեն իր առաջարկին ու ինքնակամ գումարներ փոխանցեն իր հիմնադրամին․«Ինչպես տեսաք, գումարն արդեն ավարտվում է, և իսկապես նորից ուզում եմ ասել՝ մի սպասեք, որ ես հատ-հատ խնդրեմ, որպեսզի այդ գումարը հավաքվի։ Եթե դուր է գալիս մեր տեսլականը, աջակցեք այս ծրագրերի իրականություն դարձնելուն»։
Հ․Գ․ Աննա Հակոբյանի առաջարկն, ըստ էության, վերաբերում է մեծահարուստներին և նախկին օլիգարխներին, որոնք հիմա արդեն խոշոր սեփականատերեր են։ Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Աննա Հակոբյանը հայտարարել էր, որ շատ ավելի լավ է, որ նախկին թալանչիները թալանած գումարը տալիս են իր հիմանադրամին, և ինքը կարողանում է բարի գործեր անել։