Մի քանի հարյուր ծայրահեղականներ փախուստի են դ...
Ամերիկյան զորքերը հեռանալուց հետո «Իսլամական պետություն» խմբավորման շուրջ 50 գրոհայինի են թողել Սիրիայում: Այս մասին հաղորդել են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով բարձրաստիճան երկու պաշտոնյաների: Ներկայումս գրոհայինները գտնվում են քրդական բանտերում: Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ Սիրիայից ամերիկյան զորքը դուրս էր բերել երկու առավել հայտնի դահիճների, որոնք իրականացնում էին Արևմուտքի գերիների սպանությունները:
Հաղորդվում է, որ բանտերում եղել է մոտ 11 հազար կալանավոր, որոնցից 9 հազարն իրաքցիներ և սիրիացիներ են: Մեկ այլ աղբյուր էլ հաղորդում է, որ քրդերի և Սիրիայի ղեկավարության միջև ձեռք բերված համաձայնությունից հետո մի քանի հարյուր ծայրահեղականներ փախուստի են դիմել կենտրոնացման վայրերից: