«Մի՛ գրի բանակիդ մասին՝ նամակագրվողը կարող է...

Հայ օգտատերերին համացանցում անծանոթների հետ ռազմական բնույթի թեմաներով շփումներից զերծ պահելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքում և «ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակվել է սոցիալական կոչ պարունակող լուսանկար:

ԱԱԾ-ն կոչ է անում ՀՀ բոլոր քաղաքացիներին զերծ մնալ սոցիալական ցանցերում անծանոթների հետ ռազմական բնույթի թեմաներով շփումներից, միաժամանակ տեղեկացնում, որ նմանատիպ խնդիրներին առնչվելու դեպքում հետադարձ կապ հաստատել migri@sns.am էլեկտրոնային հասցեի միջոցով: