Մի երկու ժամանցի վայր էլ պակաս գնա, բանակով զ...

Արամ Մանուկյանն իր էջում գրում է.«13 օրում 7 զոհ Բանակում, դաժան թվեր են, որ ասեմ, կասեն ասեց՝ նստել ոտանավորա գրում: Մի երկու ժամանցի վայր էլ պակաս գնա, մի երկու մշակութային միջոցառումներից զուրկ պահի քեզ, բանակով զբաղվի, սրանք ահավոր թվեր են խաղաղ պայմանների համար պարոն Գլխավոր Հրամանատար:

2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում մահացել է ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանը։

2020թ. փետրվարի 9-ին՝ ժամը 07:45-ի սահմաններում, ՊԲ N զորամասի տարածքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վալերի Նելսոնի Պետրոսյանն անգիտակից վիճակում:

2020թ. փետրվարի 7-ին` ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերի հերթապահության հերթափոխի ժամանակ, ձյան սողանքի հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ Կարապետ Սեդրակի Նազարյանը, Տիգրան Արմենի Արզումանյանը, Նվեր Տիգրանի Շահբազյանը։

2020 թվականի փետրվարի 12-ին մահացած են հայտաբրեվել 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը և Տիգրան Հուսիկի Մխոյանը»։