Մեզ մոտ էլ ավելի շատ ադրբեջանցի գերիներ կան....

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր իր լիբանանցի գործընկեր Էլիաս Բու Սաաբի հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի առաջարկին՝ փոխանակել երկու հայ գերիներին ադրբեջանցի երկու դիվերսանտների հետ:

Նախարարն ասել է, որ իրենք Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ քննարկում են այդ հարցը և ոչինչ չեն բացառում:

Հնչած դիտարկմանը, թե Ադրբեջանում կա երրորդ գերին, որի մասին չի խոսվում, Դավիթ Տոնոյանն ասել է. «Մեզ մոտ էլ ավելի շատ ադրբեջանցի գերիներ կան»: