Մեզ համար կարևոր է, որ փորձագիտական հանրությո...

«Ողջունում եմ գիտաժողովի անցկացումը, և շատ ուրախ եմ, որ այսպիսի գիտաժողով է կազմակերպվել և այսպիսի լուրջ մոտեցմամբ»,-այսօր «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը ՀՀ-ում» թեմայով գիտաժողովին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց՝ իրենց համար շատ կարևոր է, որ Հայաստանի փորձագիտական հանրությունը իրեն ներգրավված զգա այն պրոցեսներում, որ Հայաստանում այսօր կատարվում են.«Կառավարությունը չպետք է լինի մեկուսացած և պետք է գիտական և փորձագիտական հանրության հետ լինի մշտական հաղորդակցության մեջ: Սա չի նշանակում, իհարկե, որ բոլոր հարցերում մեր բոլոր տեսակետները կհամընկնեն. կլինեն, իհարկե, նյուանսներ, բայց ես համոզված եմ, որ այս տեսակետների բախման ընթացքում, քննարկման ընթացքում ի հայտ կգան արժեքավոր մտքեր, գաղափարներ, որոնք կիրագործվեն, և որոնք կապ չեն ունենա պահի կոնյուկտուրայի հետ, և որոնք ավելի երկարաժամկետ նշանակություն կունենան»,-ասաց Փաշինյանը: