Մեզ բերման են ենթարկում․ Կոնստանտին Տեր-Նակալ...

Քիչ առաջ «Բլոգնյուզ» լրատվական կայքի ղեկավար Կոնստանտին Տեր-Նակալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մեզ բերման են ենթարկում, որովհետև ինչ-որ անոնիմ ահազանգ ա եղել, որ մենք հասարակական կարգ ենք խախտել Օպերայի և բալետի թատրոնում, ինչը սուտ է»:

Լրացում․ րոպեներ առաջ գրառում է արել նաև Նարեկ Սամսոնյանը․

«ԶԼՄ ներկայացուցիչներին

Արթուր Դանիելյանին, Կոնստանտին Տեր-Նակալյանին, Գրիգոր Մինասյանին և Ազատ Ադամյանին տարել են Կենտրոնի Ոստիկանություն: Քիչ անց կլինենք Կենտրոնի Ոստիկանության դիմաց»: