Մեղրու զորամասի միջադեպի կապակցությամբ մեղադր...

Մեղրու զորամասում կարգազանցության և անհնազանդության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում դատախազի ցուցումով մեղադրանք է առաջադրվել մի շարք զինծառայողների՝ Քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 2-րդ մասով, որ նրանք հրաժարվել են կատարել զինվորական ծառայության առանձին պարտականությունները, ինչը փաստացի զուգորդվել է դրանց դադարեցմամբ: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Գլխավոր դատախազությունից:

Ըստ Պաշտպանության նախարարության, մարտի վերջին Մեղրիում մի խումբ զինծառայողներ թույլ են տվել կարգազանցություններ՝ փորձել են օրինական կարգերին չենթարկվել, հրամանատարներին իրենց ուզածը պարտադրել, լքել են զորամասը: