Մեծ մասս ուզում ենք, որ հանքը աշխատի. Փաշինյա...

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է Ամուլսարի հարակից համայնքներում իր այցը: Այս պահին Փաշինյանը հանդիպում է Գորայքի բնակիչների հետ, ովքեր ընդհանուր առմամբ դրական են արձագանքում հանքի բացմանը:

«Մեր համայնքից կարող ա լինեն մարդիկ, որ դեմ լինեն, բայց մեծ մասս ուզում ենք, որ հանքավայրը աշխատի, մենք էլ աշխատենք: Մեր մոտից 30 հոգի այնտեղ է աշխատել», - ասաց բնակիչներից մեկը:

Եթե հանքը չշահագործվի, աշխատանք չունենանք պետք է թողենք գնան երկրից՝ ասաց մյուսը:

Վարչապետն էլ իր հերթին արձագանքեց՝  դե հիմա մյուսներն էլ ասում են՝ հանքը աշխատի, թողեն գնան այս երկրից: