Մեծ Բրիտանիայում ոստիկանությունը բեռնատարի մե...

Անգլիայի Էսսեքս կոմսությունում իրավապահ մարմինները բեռնատար ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են 39 մարդու դի, այդ թվում՝ մեկ դեռահասի: Այս մասին հայտնել է Sky News-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ մարդասպանության կասկածանքով ձերբակալվել է բեռնատարի 25-ամյա վարորդը:

Ենթադրվում է, որ բեռնատարը Մեծ Բրիտանիա է եկել Բուլղարիայից շաբաթ օրը:

Տեղի ունեցածի առնչությամբ կատարվում է հետաքննություն: