Մերկելը հեռանում է քաղաքականությունից

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է, որ Բունդեսթագի հաջորդ ընտրություններից հետո, որոնք կանցկացվեն 2021 թվականին, մտադիր չէ զբաղվել ակտիվ քաղաքական գործունեությամբ։ Այս մասին նա հայտնել է Գերմանիայի հյուսիսային Շտրալզունդ քաղաքում Ostsee-Zeitung պարբերականի ընթերցողների հետ հանդիպման ժամանակ։

«Իհարկե, ես կմնամ քաղաքական մարդ, սակայն ակտիվ քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվի»,- ասել է նա։