Մեր ժամանակներում ֆլյուգերի ամենավառ օրինակը...

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում  գրել է․«Թե՛ կենցաղում, և թե՛ քաղաքականության մեջ ամենագարշելին ֆլյուգեր տեսակն է: Քամին որ կողմից փչի, այն կող էլ սրանք թեքվում են: Եվ դա անում են անընդհատ, սա սովորության նման մի բան է ֆլյուգեր տեսակի մոտ:

Մեր ժամանակներում ֆլյուգերի ամենավառ օրինակը պատգամավոր Իգիթյան Հովհաննեսն է: Երբ Նիկոլն Փաշինյանն իր խմբակով իշխանությունը զավթելու համար Գյումրիից Երևան էր քայլում, այդ ժամանակ 1990-ականների ՀՀՇ-ի սույն մնացուկը հանրապետական պաշտոնյաների դռների առաջ իր «փորձագիտական» ծառայություններն էր առաջարկում: Ճիշտ է՝ դռնից վռնդում էին, պատուհանից էր սողոսկում, բայց իրեն աճուրդի հանելու գործում հավասարը չուներ: Հետո քամին այլ ուղղությամբ սկսեց փչել, և մեր ժամակների թիվ մեկ ֆլյուգերը տնվորի կարգավիճակում արագորեն տեղավորվեց Նիկոլի կոճակ սեղմողների շարքերում: Հլու-հնազանդ անում է այն, ինչ այսօրվա իր շեֆ Նիկոլ Փաշինյանը հրահանգում է՝ դրա դիմաց հնարավորություն ունենալով պարգևավճարների տեսքով լափել հարկատուների փողերը: Ձրիակերի կյանքը ֆլյուգեր տեսակի հիմնական նպատակն է, և հլու-հնազանդ անելու է այն, ինչ շեֆն իրենից պահանջում է: Իհարկե, քանի դեռ քամին ուղղությունը չի փոխել: Որպես ֆլյուգեր՝ Իգիթյանը կարևոր ինդիկատոր է: Հենց Իգիթյանը քաղակական վարքագիծը փոխի, իմացեք՝ Նիկոլ Փաշինյանի գործերը լավ չեն, Նիկոլը շատ շուտով իշխանություն է կորցնելու: Առաջին նախագահից մինչև ՀՀԿ Իգիթյանի ֆլյուգերային էությանը քաջածանոթ են: Հարցրեք՝ կպատմեն»: