Մեր տնտեսական կյանքի բազմաթիվ ոլորտներ կազդվե...

 Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը կարծում է, որ տնտեսության  բոլոր ոլորտները կորուստներ կկրեն ճգնաժամային այս իրավիճակից․«Այդ հարցն ամբողջ աշխարհն է իրեն տալիս: Աշխարհում չկա տնտեսական կյանքի որևէ հատված, որն ուղղակի ազդեցություն կրած չլինի կորոնավիրուսի տարածման հետևանքներից:Ամբողջ աշխարհում օդային փոխադրումները, գրեթե, զրոյացվել են, հատկապես քաղաքացիական փոխադրումներ իրականացնող: Ցամաքային տրասնպորտի ընկերություններն էլ են վնասներ կրել, քանի որ բեռնաշրջանառությունն է նվազել, միջազգային առևտրի ծավալներն են փոքրացել:Անկախ նրանից, թե կա արտադրելու և արտահանելու հնարավորություն, կազմակերպություններն առավել զգույշ են և միջազգային առևտրի դիմում են այն դեպքում, եթե դա խիստ անհրաժեշտություն է: Համապատասխանաբար, մեր տնտեսական կյանքի բազմաթիվ ոլորտներ կազդվեն այդ երևույթից: Պետք է հուսանք, որ ինչքան արագ այս երևույթը տնտեսական վնասներ հասցրեց, այնքան արագ էլ կգտնվեն վերականգնման ճանապարհները և երբ վերադառնանք բնականոն կյանքի, այդ ժամանակ կլինեն տնտեսական ելքերը»,-նշեց նա: