Մեր իշխանության օրոք քաղաքական հետապնդումներ...

Հայաստանի Հանրապետությունում՝ առնվազն մեր իշխանության օրոք, քաղաքական հետապնդումներ չեն եղել, չկան և չեն լինելու, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելուն։

Նա միաժամանակ շեշտեց, որ ինքը վստահում է իրավապահ համակարգին և նրա իրականացրած գործողություններին։