Մենք ո՛չ կառավարության դեմ ենք, ո՛չ Ծառուկյան...

Այսօր առավոտից կրքերը լարված են եղել Արարատ քաղաքում: «Արարատցեմենտ» գործարանի ավելի քան  1200 աշխատակից, ի նշան բողոքի, գործադուլ է իրականացրել: Պատճառը օրեր առաջ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկված կառավարության օրինագիծն է, որով առաջարկվում է ներմուծվող ցեմենտի դեպքում կիրառել տուրք՝ յուրաքանչյուր տոննայի համար 22 հազար դրամ, բայց միևնույն ժամանակ տուրք չի սահմանվում ցեմենտի հումքի՝ կլինկերի վրա, ինչի հետևանքով տեղական արտադրողները հայտնվելու են անհավասար մրցակցային պայմաններում: Արդյունքում գործարանի ղեկավարման խորհուրդը որոշում է կայացրել՝ այս տեսքով նախագծի ընդունման դեպքում ներկրել կլինկեր և ավելի քիչ ռեսուրսների օգտագործմամբ ավելի շահավետ պայմաններով արտադրել ցեմենտ: Բողոքի ակցիայի մասնակիցների պահանջը մեկն է եղել՝ անձամբ հանդիպել Գագիկ Ծառուկյանին, նրան ներկայացնել իրավիճակն ու խնդրել աջակցել իրենց