Մենք պնդում ենք, որ առաջնագծում չպիտի ծառայեն...

«Մենք պնդում ենք, որ առաջնագծում չպիտի ծառայեն 18 տարեկան զինվորներ։ Առաջնագծում պիտի ծառայեն բացառապես և միայն պայմանագրային զինվորները»,- այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքերով՝ այս հարցը քննարկվել է պայմանագրային զինծառայողների հետ, զինվորական մասնագետների հետ և այլն։ Ինչ վերաբերում է պայմանագրայինների աշխատավարձերը վճարելուն, ապա նա ասաց, որ այդ միջոցներն առկա են։