Մենք ձեզ 2016-ին ցուց տվեցինք, որ կարող ենք հ...

Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են նվազեցնել շփման գծում հրադադարի խախտման դեպքերը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը. հայտնում է Интерфакс-Азербайджан-ը: Նա նաև նշել է, որ ադրբեջանական կողմը տարիներ շորունակ գնում է զիջումների և բանակցություններ վարում Հայաստանի հետ:

«Խոսում եք խաղաղ կարգավորման մասի՞ն, խնդրի բանակցությունների միջոցով լուծման մասի՞ն: Խնդրեմ: Մենք տարիներ շարունակ գնում ենք զիջումների, մենք բանակցություններ ենք վարում: Մենք ձեզ 2016-ին ցուց տվեցինք, որ կարող ենք հարցը լուծել այլ ճանապարհով»,-ասել է Հասանովը: