Մենք աջակցում ենք Հայաստանին․ Զախարովան՝ Լեհա...

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Լեհաստանում Համաշխարհային երկրորդ պատերազմի 80-ամյակի առթիվ կազմակերպած միջոցառումներին ՀՀ պատվիրակության չմասնակցելու մասին ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը։

Զախարովան լիարժեք աջակցություն է հայտնել ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի Համաշխարհային երկրորդ պատերազմի 80-ամյակի առթիվ սեպտեմբերի 1-ին Լեհաստանում կազմակերպած հիշատակի միջոցառումներին ՀՀ պատվիրակության չմասնակցելու դիրքորոշմանը։

«Մեր բոլոր գործընկերներն աջակցում են այդ հայտարարությանը», -բրիֆինգի ժամանակ ասել է նա:

ՌԴ ԱԳՆ-ում հիշեցրել են, որ ընդհանուր հաղթանակը չի կարելի է բաժանել ոչ ներկայիս անկախ պետությունների, որոնք ժամանակին եղել են ԽՍՀՄ-ի մաս, ոչ էլ պատերազմի ժամանակվա դաշնակիցների միջեւ: