Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այ...

Մեկնարկել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Լիտվա: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ առաջին հանդիպումը Լիտվայի ԱԳՆ-ում նախարար Լինաս Լինկեվիչուսի հետ է:

Սեպտեմբերի 16-ից 17-ն ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով կլինի Լիտվայում: Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Լիտվայի վարչապետի, Սեյմի նախագահի, ԱԳ նախարարի և այլ պաշտոնյաների հետ: