Մեկնարկել է Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը...

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստանի Հանրապետություն:

5-օրյա այցի ընթացքում  Գլխավոր հանձնակատարը կհանդիպի Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորների,  Հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլիի, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլիի հետ:

Թբիլիսիում,  Ախալցխայում և Ախալքալաքում Զարեհ Սինանյանը կայցելի հայկական  գիտական, կրթական, մշակութային կենտրոններ, դպրոցներ, եկեղեցիներ, հանդիպում կունենա  հայ համայնքի,  զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ, կլինի գյուղական համայնքներում: