Մեկնարկեց Արգավանդ-Շիրակի փողոց ճանապարհի շին...

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Պաշտոնապես մեկնարկեց Արգավանդ-Շիրակի փողոց ճանապարհի շինարարությունը։ 2,7 կմ երկարությամբ ճանապարհի մի մասը կազմում է 252 մետրանոց կամուրջը Հրազդան գետի վրայով։

Միջազգային դոնորների աջակցությամբ ընթացող շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 21 ամսում»: