Մեկ-երկու տարուց Վրաստանը կանհետանա աշխարհի ք...

Միխեիլ Սաակաշվիլիի նախագահական գրադարանում կայացել է «Միասին դեպի տուն՝ Վրաստան» հասարակական շարժման շնորհանդեսը: Կազմակերպության հիմնական նպատակը ներգաղթյալներին տուն վերադարձնելու գործընթացին աջակցելն է, և այդ նպատակով նրանք մտադիր են տարբեր ծրագրեր իրականացնել:

Շնորհանդեսից հետո Վրաստանի նախկին նախագահի հետ «Սկայպ»-ի միջոցով կապ է հաստատվել: Այն հարցին, թե ներկայիս կառավարության օրոք ինչպես պետք է զարգանա երկիրը և թե ինչ կարելի է սպասել Վրաստանի արևմուտքում կառուցվող Անակլիայի նավահանգստից, Սաակաշվիլին պատասխանել է․

«Մեկ-երկու տարի հետո Վրաստանը կանհետանա աշխարհի քարտեզից: Բոլոր փաստերը տանում են դրան: Եթե նայենք վիճակագրությանը, կտեսնենք՝ երկրի տնտեսությունն իմ կառավարման ժամանակաշրջանում աճել է 4 անգամ, իսկ Իվանիշվիլիի օրոք՝ զրո: Միևնույն ժամանակ, կորցրել ենք միլիոն մարդու, որոնք արտագաղթել են...Եթե ժամանակին չփոխենք կառավարությանը, վրացական պետություն այլևս չի լինի»: