Մասիս Մայիլյանը նշանակվեց Արցախի ԱԳ նախարար

Իմ հրամանագրով, Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար: Այս մասին քիչ առաջ Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Ես երկար եմ մտածել այդ ուղղությամբ: Ես համագործակցության կոչն արել եմ, նա ընդունել է, մենք ուղղակի մտածում էինք համագործակցության տարբեր ձեւաչափերի մասին՝ հաշվի առնելով Մայիլյանի ստացած ձայների քանակը նախագահական ընտրություններում»,-ասաց նա՝ հավելելով, որ քննարկվել են այլ տարբերակներ:

«Խնդրում եմ սա չհամարել քաղաքական առեւտուր: Մենք քաղաքական առեւտուր չենք արել, այլ համաձայնվել ենք միասին ստանձնել պատասխանատվությունը»,-հավելեց նա։