Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը պրովոկացիա է անում...

Այսօր հայտնի դարձավ, որ Աբովյան քաղաքում կեսգիշերին այրել են քաղաքապետի ընտրություններում իշխանական թեկնածու Գևորգ Գուլյանի ենթաշտաբերից մեկի պետի մեքենան և բնակարանի դուռը:

Միջադեպի մանրամասնները դեռևս հայտնի չդարձած Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը շտապեց դրան քաղաքական ենթատեքստ տալ և ստեղծել տպավորութուն, թե այս ամենին մասնակից են Գևորգ Գուլյանի մրցակից թեկնածուները.«Սա չի տեղավորվում ոչ միայն օրինականության, այլ նաև` բարոյականության ու բանականության սահմաններում: Զազրելի ոտնձգություն ընտանիքի և սեփականության նկատմամբ։ Վստահ եմ իրավապահ մարմինների` կեսգիշերին մեկնարկած գործողությունների արդյունքները շատ չեն ուշանա։ Աբովյանում չի՛ կարող լինել վախի մթնոլորտ և անպատժելիության իմիտացիա։

Հ.Գ. Դեպքը տեղի է ունեցել ՔՊԿ թեկնածուի` ենթաշտաբերից մեկի պետի հետ»,-իր էջում հայտարարել է մարզպետը՝ կիսվելով կատարվածի լուսանակարներով:

Ստացվում է անգամ լռության օրը Ռոմանոս Պետրոսյանը մեղադրանքներ է հնչեցնում թեկնածու Գևորգ Գուլյանի մրցակիցների հասցեին: Մարզպետը, փաստորեն, ոստիկանի դեր է տանում և չսպասելով հետաքննության արդյունքներին իր սեփական վարկածն է առաջ քաշում: Մարզպետն այնքան ջանասիրությամբ է պրովոկացիա անում, որ շատերի կարծիքով հրկիզումը կազմակերպել են հենց հիշխանությունները, իրենց թեկնածուի համար հավելյալ ձայներ ապահովելու համար, քանի որ ինչպես ցույց տվեց քարոզարշավը իշխանական թեկնածու Գրիգոր Գուլյանը ամենաթույլն է և դժվար թե հաջողի դառնալ քաղաքապետ: