Home » ՊԱՇՏՈՆԱԿԱՆ » Մարզահամերգային համալիրը կդառնա ժամանցի կենտրոն. այն վաճառվեց 30 մլն դոլարով

Մարզահամերգային համալիրը կդառնա ժամանցի կենտրոն. այն վաճառվեց 30 մլն դոլարով

arm143945459495 (1)Կառավարությունն այսօրվա նիստում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը վաճառելու որոշում ընդունեց: Որոշվեց այն ուղղակի վաճառքի ձևով օտարել ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ ՍՊԸ-ին: Օտարման ենթակա անշարժ գույքի վաճառքի գինը 30 մլն ԱՄն դոլար է:

Կառավարությունը միաժամանակ որոշեց  հավանություն տալ ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ -ի ներդրումային ծրագրին, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով լուծարել Կարեն Դեմիրճյան անվան մարզահամերգային համալիր ՊՈԱԿ-ը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կառավարության նիստում ասաց, որ ՆՏԱԱ  Ինվեստմենտ Գրուպ ՍՊ ընկերությունը նպատակ ունի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ձեռք բերման և հարակից տարածքի կառուցապատման միջոցով իրականացնել խոշոր ներդրումային ծրագիր:

Մասնավորապես, նախատեսվում է վերանորոգել համալիրի շենքը, իրականացնել կառուցապատում և ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որն առաջինն է լինելու ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում:

Այն ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ և խաղատուն:

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել առավելագույնը 4 տարվա ընթացքում:

Ծրագրով ընդհանուր ներդրումները գերազանցելու են 100 մլն ԱՄՆ դոլարը: Համապատասխան դրամական միջոցները ներգրավվելու են օտարերկրյա պետություններից: Ծրագիրը կապահովի առնվազն 250 նոր աշխատատեղ:

Դիտվել է 37 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy