Մարզահամերգային համալիրի մոտակայքում հրդեհը մ...

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում հրդեհը մարվել է, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Այրվել է մոտ 1.5 հա բուսածածկույթ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարզահամերգային համալիրի մոտակայքում հրդեհ է բռնկվել, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարարական երեք ջոկատ: