Մարուքյանը փորձում է հարաբերությունները լավաց...

Հայաստանում չկան իրական արևմտամետ ուժեր։ Հայաստանի քաղաքական ուժերը արևմտամետ են այնքան ժամանակ, քանի դեռ չեն բախվել իրականությանը։ Վառ օրինակ է Նիկոլ Փաշինյանը, ով մինչ իշխանության գալը պնդում էր, որ պետք է դուրս գալ ԵԱՏՄ-ից, իսկ հիմա վստահեցնում է, որ այն մեր երկրի համար ամենաարդյունավետ կառույցն է։

Հայաստանի քաղաքական դաշտում արևմտամետի համարում ունեցող «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում ամենայն հավանականությամբ կարծում են, որ առաջիկայում իշխանության գալու շանս ունեն, և նախապես սկսել են «մաքրել» իրենց վրայից արևմտամետի պիտակը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունում ամեն բան անում են, որպեսզի ՌԴ իշխանության աչքին հանդես գան որպես ծայրահեղ ռուսամետ ուժ։ Սա էր պատճառը, որ նախորդ տարվա դեկտեմբերին կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ հանդես կգան ԱԺ-ում ԵԱՏՄ հարցրերով մշտական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ։ Հետագայում ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն վիճում էին, թե ումն է եղել նման հանձնաժողով ստեղծելու աննախադեպ գաղափարը։ Մարուքյանը պնդում էր, որ ԲՀԿ-ն  իրենով է արել  իրենց առաջարկը։

Իսկ ահա շաբաթներ անց, երբ հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ժամանակին տրորել է ՌԴ պետական դրոշը, Էդմոն Մարուքյանը շտապեց իր դիրքորոշումը հայտնել։ Նա անթույլատրելի համարեց նման անձի պաշտոնավարումը և դատապարտեց ՌԴ դրոշի անարգումը։

Իհարկե, Մարուքյանից նման բան լսելը զարմանալի էր, քանի որ որևէ մեկի համար տարօրինակ չէր լինի, եթե անգամ Մարուքյանը նման մի ակցիայի մասնակցած լիներ։ Ի վերջո, Մարուքյանը այն գործիչներից է եղել, որը անգամ Հայաստանի վատ եղանակային պայամանների համար մեղադրել է Ռուսաստանի Դաշնությանը։

Էդմոն Մարուքյանի ջանքերը, մեր տեղեկություններով, զուր են անցնում։ Ռուսաստանում չեն հավատում նրա ռուսամետ լինելուն։ Ի վերջո, նա իր թիմում ունի Արման Բաբաջանյանի նման գործիչ, որը հիմա էլ շարունակում է հակառուսական տրամադրություններ տարածել, և հետո, անցյալը այդքան էլ հեշտ չէ ջնջել։ Ու չպետք է մոռանալ, որ Մոսկվան արցունքներին չի հավատում։