Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանին սպանելո...

Մարտի 1-ի գործով նոր ձերբակալված անձ կա. վերջինս կասկածվում է Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար: 

Այս առնչությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշվում է.

«2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 04.06.2019 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:

Նախաքննությունը շարունակվում է»:

Հիշեցնենք, որ Զաքար Հովհաննիսյանը Մարտի 1-ին Մաշտոցի պողոտայի շուկայի դիմաց որովայնի շրջանում ստացել էր հրազենային վնասվածք, տեղափոխվել Երեւանի թիվ 3 կլինիկական հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր: