Մարտահրավեր Հայկ Մարությանին

Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչ, լրագրող Նելլի Դանիելյանը մարտահրավեր է նետել Երևանի քաղաքապետին։

Նա իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Երևանի հարգելի քաղաքապետ, որ ավարտեք միջազգային ժամանակակից ստանդարտներին համապատասխանող հրաշք տրանսպորտվ հիանալ ու վերադառնաք իրականություն, ժամանակ գտեք, նստեք երևանյան «մառշռուտկա» ու ցանկալի է՝ երեկոյան 18։00-ից հետո։

Որ մի երկու ժամ ազատ ժամանակ գտնեք, բարի եղեք եկեք Ծարավ Աղբյուրի փողոցի բնակիչների հետ հանդիպման (ձեզ ասելու շատ բան ունենք)։
Բայց գալու համար պարտադիր պայման կա. գալ 18։00-ից հետո և պարտադիր քաղաքի կենտրոնից եկող 10 համարի «Գազել»-ով։
Եթե ձեզ հաջողվի ողջ-առողջ տեղ հասնել, իմ ու իմ հարևան բոլոր լրագրողների անունից խոստանում եմ՝ լուսաբանել ձեր ՀԵՐՈՍԱԿԱՆ քայլը»։

Գրառմանը պատասխանել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը.

«Շնորհակալություն գրառման համար: Ուղղակի նկատեմ, որ քաղաքապետը Բրյուսել է մեկնել ոչ թե «հրաշք տրանսպորտով հիանալու», այլ ժամանակակից շուկայի առաջարկներին ծանոթանալու համար, որի նպատակը Երեւանի հանրային տրանսպորտի բարեփոխումն է: Իսկ քաղաքի տրանսպորտի ծայրահեղ անբավարար վիճակի ու մասնավորապես Ձեր թաղամասի խնդիրների մասին, հավատացնում եմ, քաղաքապետը տեղյակ է»: