Ադրբեջանցիները ստիպված են իրենց մայրաքաղաքում տեսնել հայոց եռագույնը

baku.thumbՇատերը քննադատում էին Եվրոպական օլիմպիական խաղերին հայկական պատվիրակության մասնակցությունը, սակայն մեր մարզիկները ապացուցեցին, որ նրանց մասնակցությունը ոչ միայն անհրաժեշտ էր այլ նաև պարտադիր: Մեր մարզիկները ապացուցեցին, որ Հայաստանի պատիվը կարող են պաշտպանել ամեն տեղ և ամեն կերպ: Հայ մարզիկների շնորհիվ հայկական եռագույնը տանել չկարողացող ադրբեջանցին իր մայրաքաղաքում է հանդուրժում հայոց եռագույնը: Հայաստանի մարզական պատիվը բարձր պահող մարզիկներից մեկը Միհրան Հարությունյանն է:

Հայաստանը ներկայացնող մարզիկ Միհրան Հարությունյանը երեկ Բաքվում ընթացող Եվրոպական մարզական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում նվաճեց արծաթե մեդալ:

66 կգ քաշային կարգի եզրափակիչում Հարությունյանը 0:2 հաշվով պարտվեց ռուս Արտյոմ Սուրկովին: Առաջին մրցափուլն ավարտվեց 0:0, սակայն երկրորդում հայ մարզիկը նկատողություն ստացավ և միավոր շնորհվեց ռուս մարզիկին: Դրվագներից մեկում էլ հայ մարզիչները բողոքեցին, բայց այն հաշվի չառնվեց: Մինչ այդ հայ ըմբիշը կիսաեզրափակիչում 8:5 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Հասան Ալիևին, 6:0 հաշվով պարտության էր մատնել իսպանացի Սանչես Նավարոյին,  8:0 հաշվով հաղթել  էր բուլղարացի Կոնստանտին Ստասին և 9:1 հաշվով` սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչից:

 


Այս թեմայով