Մարիա Զախարովան պատմել է աշխատանքի վայրում ին...

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ինքնամեկուսացել է աշխատավայրում: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Նա ինքնամեկուսացել է աշխատանքի վայրում: Մենք իհարկե, գնում ենք տուն՝ գիշերելու: Մենք աշխատում ենք Սմոլենսկի հրապարակում, կապի ենք դուրս գալիս օնլայն»,-ասել է Զախարովան «Էխո Մոսկվի» ռ/կ-ի եթերում:

«Հաջորդ շաբաթ մենք ակնկալում ենք նոր տեսահամաժողովներ»,-ասել է նա:

ԱՀԿ վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2,5 մլն դեպք, մահացել է ավելի քան 175 000 մարդ: