Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է զորամա...

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Արցախ կատարած այցի ժամանակ եղել է նաև զորամասերում: Այդ մասին նա ֆեյսբուքյան գրառում է արել.

«Երեկ այցելեցինք զորամասեր.

առանձնազրույցներ զինվորների հետ, մանրամասն քննարկումներ զինծառայողների և սպայական կազմերի հետ, բուժծառայությունների ու կարգապահական վարույթների, բարոյահոգեբանական հարցերի ուսումնասիրություններ»: