Մանվել Գրիգորյանը ազատվեց կալանքից

ՀՀ դատախազության նախաձեռնությամբ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր՝ հունվարի 15-ին, ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ արտահերթ դատական նիստ էր հրավիրվել։ 

Դատարանի որոշմամբ փոխվեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը, նա ազատվեց կալանքից։

Հիշեցնենք, որ այժմ Մանվել Գրիգորյանը գտնվում է Նաիրի ԲԿ-ում ու վիճակը գնահատվում է ծանր։