Մանրամասններ Փաշինյան-Ալիև հանդիպումից

Փաշինյանը և Ալիևը ընդգծել են հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար նպաստավոր մթնոլորտ ձևավորելու և այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացման կարևորությունը: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը։

Կարևորվել է հրադարարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը և այդ շրջանակում երկկողմ հաղորդակցության մեխանիզմները բարելավելու հարցը: Միջոցներ կձեռնարկվեն նաև հումանիտար դաշտում։ ՀՀ Վարչապետը և Ադրբեջանի նախագահը հանձնարարել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներին, մոտ սպագայում հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Ղեկավարները համաձայնել են շարունակել ուղիղ երկխոսությունը։