Մայրը տան հյուրասենյակում հայտնաբերել է իր 25-ամյա տղայի կացնահարված դին. սպանություն Երևանում

758689a9d8699b737ccba6e7a564a1c6Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը  այսօր՝ օգոստոսի 18-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Մեծարենցի փողոցի թիվ 75 տանը երիտասարդ տղայի կացնահարված դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Սամվել Ասատրյանը, նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը: Ժամանել է նաև ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ:: Ոստիկաններն ու իրավապահները նշված տան հյուրասենյակում հայտնաբերել են 25-ամյա Վլադիմիր Կարապետյանի կացնահարված դին:  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածին առաջինը տեսել է մայրը, ով վաղ առավոտյան այցելել է տուն և ինքն էլ տեղեկացրել է ոստիկանությանը կատարվածի մասին:

Մանրամասները սկզնբաղբյուր կայքում:

Դիտվել է 198 անգամ
 


Այս թեմայով