Մակրոնը խոստացել է վերականգնել Փարիզի Աստվածա...
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի ժողովրդին խոստացել է, որ հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարը կվերականգնվի: Այս մասին իրադարձությունների վայրից հայտնում է ТАСС-ի թղթակիցը:
 
Հայտարարությունը Ֆրանսիայի նախագահն արել է տաճարի հրապարակում:
 
«Ես հանդիսավոր կերպով ձեզ խոստանում եմ, որ մենք կվերականգնենք տաճարը:  Երեքշաբթի  միջոցների հանգանակություն կսկսվի ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս», - ասել է Մակրոնը:
 
«Այդ տաճարը Ֆրանսիայի պատմության մասն է: Մենք հպարտանում ենք նրանով, մենք կարողացանք այն կանգնեցնել ավելի քան 800 տարի առաջ, մենք այն բարելավել ու լրակառուցել ենք դարեր ի վեր», - հիշեցրել է նա:
 
«Ես հանդիսավոր խոստում եմ տալիս, որ այդ նախագիծը կիրականացվի առաջիկա տարիներին: Մենք դրա համար գործի կդնենք լավագույն տաղանդներին, նրանք շատ են լինելու, նրանք արժանի ավանդ կներդնեն վերականգնման գործում», - հավելել է Մակրոնը:
 
«Մենք կվերականգնենք Փարիզի Աստվածամոր տաճարը. դա են մեզանից սպասում ֆրանսիացիները, դա են պահանջում մեզանից մեր պատմությունն ու մեր ճակատագիրը», - ընդգծել է Մակրոնը: