ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զսպվածության կոչ է ա...

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը միացել է քաղաքական մի շարք առաջնորդների հայտարարություններին՝ կոչ անելով զսպվածություն ցուցաբերել պաշտոնական Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության աճի պայմաններում:

«Նոր տարին սկսվեց աշխարհում ցնցումներով», - երեկ ասել է Գուտերեշը՝ ընգծելով. - «Ապրում ենք վտանգավոր ժամանակներում»:

Նրա խոսքով՝ այս հարյուրամյակում աշխարհաքաղաքական լարվածությունը ամենաբարձր մակարդակի է հասել և շարունակում է աճել:

Գուտերեշն աշխարհի առաջնորդներին կոչ է արել «դադարեցնել էսկալացիան, առավելագույն զսպվածություն ցուցաբերել, վերսկսել երկխոսությունը և միջազգային համագործակցությունը»: