ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ոչ մի րոպ...

Կլիմայի հետ կապված խնդիրներն անհապաղ լուծում են պահանջում, ասված է ՄԱԿ-ի գխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի հղած  ուղերձում:

Դրա տեքստը երեքշաբթի օրն ընթերցել է գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Հակաահաբեկչական վարչության ղեկավար Վլադիմիր Վորոնկովը:

«Գլոբալ կլիմայական ճգնաժամը հարցականի տակ է դնում մեր բուն գոյությունը և հավասար չափով վերաբերում է ինչպես անվտանգության հարցերին, այնպես էլ զարգացման հարցերին: Այդ հիմնախնդրի լուծման համար անհրաժեշտ է ավելի վճռական քաղաքական կամք, չի կարելի կորցնել ոչ մի րոպե», - ասված է գլխավոր քարտուղարի ուղերձում:

Գուտերիշի խոսքով՝ հենց այդ պատճառով է ինքը կլիմային նվիրված ՄԱԿ-ի գագաթնաժողով հրավիրել սեպտեմբերի 23-ին: